Доступная квартира для молодой семьи

Требования к кредиту

Документ, удостоверяющий личность Документ, удостоверяющий личность
Номер социальной карты Номер социальной карты
Отсутствие просроченных кредитных обязательств Отсутствие просроченных кредитных обязательств
Возрастное соответствие Возрастное соответствие

Счетчики

С равными выплатами основной суммы
С равными выплатами
s

Результат

Остаток кредита Проценты Сумма кредита Всего к оплате
s

Результат

Остаток кредита Проценты Сумма кредита Всего к оплате
Условия

Հիփոթեքային վարկ  Երիտասարդ Ընտանիքին` Մատչելի բնակարան

 

Առաջնային շուկա

Երկրորդային շուկա

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը (հաստատուն)

7.2%

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

8.06%-8.69%

3.80%-6.50%

   ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ` www.cba.am

Տոկոսադրույքի սուբսիդավորում

Առանց սուբսիդավորման

2%՝ Երևան քաղաքում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում,

4%՝ ՀՀ մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում

Միանվագ վճարներ

Հայտի ուսումնասիրության վճար - 10 000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միջնորդավճար - պայմանագրային գումարի 0,5% չափով, բայց ոչ պակաս, քան 70 000 ՀՀ դրամ

Վարկի վաղաժամկետ մարման իրավունք և  տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել պարտավորությունները՝

  • տույժեր չի գանձվում, եթե վարկառուն ընտրում է վաղաժամկետ մարման տուգանքի չկիռարմամբ տարբերակը, որի դեպքում վարկի տոկոսադրույքը սահմանվում է անվանական տոկոսադրույք +0.3%
  • տույժ գանձվում է, եթե վարկառուն ընտրել է  վաղաժամկետ մարման տուգանքի կիռարմամբ տարբերակը, որի պարագայում վարկի տոկոսադրույքը սահմանվում է  անվանական տոկոսադրույքի չափով

Վարկի վաղաժամկետ մարման տուգանք

Պայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում կարող է իրականացվել այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարի չափով: Պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը: Նշված գումարը գերազանցելու դեպքում`

• վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.6%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,

• վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.4%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,

• վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.2%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

Պարտավորությունների չկատարման բացասական հետևանքները

Ժամկետանց վարկի և տոկոսագումարի գծով տույժ՝ 0.13% օրական

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵՎ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԶՐԿՎԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉՄԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՆԱՑԱԾ ՄԱՍԻ ՄԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Ուշադրություն

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԻ ԱՌԱՋԱՐԿԸ 7 ՕՐ ԱՌԱՋ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ ԸՆՁԵՌԵԼՈՎ 7 ՕՐ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

Ձեռք բերվող գույքի գտնվելու վայր

ՀՀ ամբողջ տարածքում

Վարկի տրամադրման վայր

Կազմակերպության բոլոր մասնաճյուղեր և գլխամասային գրասենյակ

Վարկի ժամկետ

120-180 ամիս

Վարկի նվազագույն և առավելագույն գումար

3 000 000 մինչև 27 750 000 (ներառյալ) ՀՀ դրամ

3 000 000 մինչև 22 500 000 (ներառյալ)          ՀՀ դրամ

Նվազագույն կանխավճար

Սկսած 7.5%-ից

Սկսած 10%-ից

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

Մինչև 92.5%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը

  • Տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 80%
  • Տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից
  • Առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վարկ/Գրավ գործակցի 80%-ը գերազանցող գումարի չափով

 

Մինչև 80%` եթե առկա է 20% և ավելի կանխավճար

Մինչև 90%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը

  • Տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ  գույք: Ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%
  • Տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից
  • Առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վարկ/Գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով

 

 

Մինչև 70%` եթե առկա է 30% և ավելի կանխավճար

  • Վարկ/Գրավ հարաբերակցության հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը
  • Լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավի և Հիփոթեքային պարտավորության ապահովագրության պահանջները դադարում են գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում Վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70%` երկրորդային շուկայից(ոչ անմիջապես կառուցապատողից) գնված  բնակելի անշարժ գույքի դեպքում և 80%` առաջնային  շուկայից (անմիջապես կառուցապատողից) գնված բնակելի անշարժ գույքի դեպքում: Ընդ որում, լրացուցիչ գրավի ազատման ժամանակ հաշվարկում անհրաժեշտ է ներառել բնակելի անշարժ գույքի հին և նոր գնահատված արժեքներից նվազագույնը

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք

Ձեռքբերման արժեք- 30 000 000          ՀՀ դրամ

• Գնահատված շուկայական արժեք-

  31 000 000 ՀՀ դրամ

• Ձեռքբերման արժեք- 25 000 000 ՀՀ դրամ

• Գնահատված շուկայական արժեք- 26 000 000 ՀՀ դրամ

Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակարեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի գնահատված շուկայական արժեքը: Ընդ որում`

• Ձեռք բերվող անշարժ գույքի (այդ թվում` բնակարանի, բնակելի տան և այլ շինությունների) մակերեսների հաշվարկի մեջ ներառվում են նաև դրանց` ինքնակամ կառուցված հատվածների (ինքնակամ շինությունների) մակերեսները, եթե այդպիսին առկա են:

• Ձեռք բերվող անշարժ գույքի մակերեսի հաշվարկում բնակելի տան մակերեսը ներառվում է 100%-ի չափով, իսկ բոլոր մնացած շինություններինը` գումարային մակերեսի 20%-ի չափով:(Եթե ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումներում առկա չէ ձեռք բերվող անշարժ գույքի գտնվելու վայրի 1քմ մակերեսի հաշվարկով միջին շուկայական գինը, ապա հաշվարկում անհրաժեշտ է ներառել տվյալ մարզի մնացած բնակավայրերի վերաբերյալ ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված շուկայական միջին գների միջին թվաբանականը, իսկ երբ ձեռք բերվող անշարժ գույքի գտնվելու վայրը հանդիսանում է որևէ համայնքի մաս, ապա հաշվարկում է անհրաժեշտ է ներառել տվյալ համայնքի նույնանուն քաղաքի 1քմ մակերեսի հաշվարկով միջին շուկայական գինը)

Վարկի նպատակ

Գոյություն ունեցող (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) բնակելի անշարժ գույքի ձեռքբերում մշտական բնակության նպատակով

Վարկառու

  21 տարին լրացած ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ, ում ամուսինը հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Ամուսիների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ ծնող, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ)

Համավարկառու

Վարկառուի ամուսինը և նրանց երկուսի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայները):

Վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքներ(ՄԵ) (ԸՊԵ)

  • Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը կազմում է Վարկառուի և համավարկառուների ամսական զուտ եկամտի 35% (ՄԵ),
  • Վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը կազմում է Վարկառուի/ամուսնու և համավարկառուների ամսական զուտ եկամտի 45% (ԸՊԵ)

Վարկառուի, նրա ամուսնու և/կամ համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

  • դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսական համակարգի նկատմամբ ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն, ինչպես նաև՝ «ստանդարտ» -ից խիստ դասով դասակարգված գործող վարկեր,
  • դիմումի ներկայացման օրվանը նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, երաշխիք և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար, որը հաշվարկվում է յուրաքանչյուր անձի համար առանձին

Անշարժ գույքի ձեռքբերման դեպքում պահանջ գնորդ-գրավատուի, վարկառուի և վաճառողի նկատմամբ

Վարկը չի տրամադրվում, եթե

  • վաճառողն ու ձեռքբերողը համարվում են միևնույն ընտանիքի անդամ և/կամ,
  • վաճառողը և վարկառուն կամ համավարկառուն հաշվառված են միևնույն հասցեում և/կամ,

(միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաև ծնողի եղբոր, քրոջ երեխաները)

Ապահովագրություն

   Ձեռքբերվող անշարժ գույքի ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, տվյալ պահին վարկի մնացորդի չափով

   Դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը իրականացվում է հաճախորդի կողմից յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, վարկի մնացորդի չափով: Ընդ որում, համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից կառուի և համավարկառու/ներ/ի եկամուտներին համամասն:

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի տրամադրման ձև

Միանվագ

Վարկային պայմանագրով նախատեսված դրամական պարտավորությունները լրիվ կատարելու

համար վճարված գումարի անբավարարության դեպքում Վարկառուի պարտավորությունները մարվում են

հետևյալ հերթականությամբ

  • Պայմանագրի շրջանակներում ձևավորված Կազմակերպության  նկատմամբ Վարկառուի դեբիտորական պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը,
  • Պայմանագրի շրջանակներում ձևավորված  Կազմակերպության  նկատմամբ Վարկառուի դեբիտորական պարտավորությունները,
  • Վարկավորման պայմաններով նախատեսված միջնորդավճարները, սպասարկման վճարներ, Պայմանագրով նախատեսված վճարման ենթակա այլ վճարներ,
  • ժամկետանց տոկոսի վրա հաշվարկված (կուտակված) տուժանքի գումարը,
  • ժամկետանց Վարկի վրա հաշվարկված (կուտակված) տոկոսագումարը,
  • հաշվարկված (կուտակված), սակայն չվճարված ժամկետանց տոկոսագումարը,
  • ժամկետանց Վարկի գումարը,
  • Վարկի օգտագործման համար հաշվարկված (կուտակված) ժամկետային տոկոսագումարը, Վարկի գումարը:

    Դրամական պարտավորությունների կատարման հերթականությունը կարող է փոխվել Կազմակերպության հայեցողությամբ՝ առանց Վարկառուին տեղեկացնելու: Վարկառուն պարտավորվում է սույն կետով սահմանվածի կապակցությամբ որևէ պահանջ և(կամ) առարկություն Կազմակերպությանը չներկայացնել:

Գրավի առարկա

Ձեռք բերվող անշարժ գույք և Վարկառուին և/կամ համավարկառուին կամ երրորդ անձին (ֆիզիկական անձ) սեփականության (սեփականության որևէ ձևով) իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք (երկրորդ գրավ )

Կազմակերպության հայեցողությամբ կարող են պահանջվել ապահովման լրացուցիչ այլ միջոցներ

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման կազմակերպության հետ համագործակցող անկախ գնահատողների կողմից

Վարկի մայր գումարի և տոկոսների մարումներ

Ամսական հավասարաչափ մասերով (անուիտետային)

Վարկի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ

Առավելագույնը 5 աշխատանքային օր՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո

Վարկի որոշման վերաբերյալ հաճախորդին հայտնելու ժամկետ  և կարգ

1 աշխատանքային օր՝ հաճախորդի նախընտրած եղանակով

Վարկի տրամադրման ժամկետ

Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն ժամկետի պահպանումը հնարավոր է, եթե երրորդ անձանց կողմից ծառայությունները տրամադրվում են ՀՀ օրենքով սահմանված ժամկետում:  

Վարկի մերժման և  տրամադրման գործոններ

Տրամադրման գործոններ

  • Վարկառուի, նրա ամուսնու և/կամ համավարկառուի բավարար վարկային պատմություն

• Վարկառուի և Համավարկառուի բավարար եկամուտ, ինչպես նաև՝ ամսական զուտ եկամտի հանրագումարը չպետք է գերազանցի 800.000 ՀՀ դրամը,

• Ձեռքբերվող գույքի վաճառողն ու գնորդը բավարարում են ծրագրով սահմանված չափանիշներին,

• Ամուսիններին սեփականության իրավունքով պատկանող բնակելի մակերեսը համապատասխանում է ծրագրով սահմանված չափանիշներին,

• Բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում մշտական բնակության նպատակով,

Մերժման գործոններ

    • Վարկառուի, նրա ամուսնու և/կամ համավարկառուի անբավարար վարկային պատմություն
    • Վարկառուի և Համավարկառուի անբավարար եկամուտ, ինչպես նաև՝ եթե ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800.000 ՀՀ դրամը,

• Ձեռքբերվող գույքի վաճառողն ու գնորդը համարվում են միևնույն ընտանիքի անդամ,

• Ամուսիններից որևէ մեկը չպետք է ունենա իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք` բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը հաշվառված անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18 քառակուսի մետրից պակաս տարածք (բնակելի տան դեպքում հաշվարկի մեջ ներառվում է միայն բնակության համար օգտագործվող հատվածը),

• Ամուսինները չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում կամ բնակելի տանը(նախատեսում են վարձակալության հանձնել մինչև բնակվելը, բնակվել ոչ ամբողջ տարին` օգտագործելով որպես ամառանոց և այլն)

 

Երաշխավորներին ներկայացվող պահանջներ

(կազմակերպության պահանջով երաշխավորի առկայության դեպքում)

  • Երաշխավորողը ունի հասարակական բարձր դիրք և/կամ ունի բարի գործարար համբավ, և/կամ
  • Երաշխավորողը որևէ կազմակերպությունում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, և/կամ
  • Երաշխավորողը հանդիսանում է շարժական և անշարժ գույքի սեփականատեր և/կամ
  • Երաշխավորողը ունի կայուն եկամուտ, դրամական հոսքեր և այլն:

Լրացուցիչ գրավի ազատում

Եթե Կազմակերպության հետ համագործակցող համապատասխան ընկերության կողմից տրված ձեռքբերված գույքի գնահատման կամ վերագնահատման արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը բավարարում է Կազմակերպության պահանջին, ապա, Վարկառուի/համավարկառուի դիմումի համաձայն, երկրորդ գրավը կարող է ազատվել արգելանքից՝ ժամկետանց պարտավորություններ չունենալու դեպքում

Վարկառուի կողմից  իրականացվող այլ պարտադիր վճարներ

  1. ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող սահմանափակումների և գրավի գրանցման համար սահմանված վճարներ`
  • Սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք – 10 000-20 000 ՀՀ դրամ՝ կախված գույքի քանակից (փաստացի տոկոսադրույքի հաշվարկում ներառվում է միայն լրացուցիչ գույքի գրավադրման մասով),
  • Սեփականության և գրավի իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի Կոմիտեում (չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ)-  71 000 ՀՀ դրամ,
  • Լրացուվիչ գույքի գրավի իրավունքի գրանցում ՀՀ կադաստրի կոմիտեում-26 000 ՀՀ դրամ։
  1.  Նոտարական վավերացման համար սահմանված վճարներ՝
  • Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար՝ 20 000-35 000 ՀՀ դրամ՝ կախված գույքի քանակից (փաստացի տոկոսադրույքի հաշվարկում ներառվում է միայն լրացուցիչ գույքի գրավադրման մասով),
  1. Անշարժ գույքի նախնական և հիմնական գնահատման վճար՝ համաձայն անկախ գնահատողի կողմից սահմանված սակագների՝
  • Բնակարան – 13 000-26 000 ՀՀ դրամ՝ կախված գույքի քանակից
  1.  Ապահովագրավճարներ՝
  • Կյանքի և գույքի ապահովագրություն՝ համաձայն համագործակցող ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագների` վարկի մնացորդի մինչև 0.3% տարեկան
  • Կանխավճարի ապահովագրություն՝ համաձայն համագործակցող ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագների` բնակարանի արժեքի և կանխավճարի տարբերության չափով` 2% տարեկան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՀԻՊՈՏԵԿԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՎԱՎԵՐԱՑՎԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՀԻՊՈՏԵԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ և ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈւՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է» «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am

Համագործակցող ապահովագրական ընկերություններ

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ, ք. Երևան, Վ. Սարգսյան 10, տարածք 110, (010) 543491, (060) 500060, www.nairi-insurance.am

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային Պողոտա 1, (012) 888888, www.rgs.am

 «ՌԵՍՈ» ԱՓԲԸ, ք. Երևան, 0014, Կոմիտասի պող. 62 շ., 93-93/1, (060) 275757, info@reso.am

 «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ, ք. Երևան, Արամի 3 և 5, (060) 540000, (010) 580000, www.silinsurance.am

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ, ք. Երևան, Հանրապետության 51,53, տարածք՝ 47,48,50, (010) 592121, www.ingoarmenia.am

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 10, (011) 560404, info@armeniainsurance.am

Համագործակցող անկախ գնահատող ընկերություններ

«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ, ք․ Երևան, Թումանյան 8, 215-216 սեն, (010) 542740, (091) 542750 www.olivergroup.am

«Ափթայմ» ՍՊԸ, ք․Երևան, Եկմալյան 6, «Բիզնես Պալե» 3-րդ հարկ, (060) 535371, (098) 535314 www.uptimellc.org

«ԲԻ Էս Թի» ՍՊԸ , ք․ Երևան, Սայաթ-Նովա 40,82/31, (011) 564513, (099) 564513 www.llcbst.am

«Ալտա Վիպ» ՍՊԸ, ք․ Երևան, Պարոնյան 16, (010) 530709, (077) 180504 info@altavip.am

«Ռիվալ Քոնսալթինգ» ՍՊԸ, ք․ Երևան, Վարդանանց փող․, փակուղի, 8 շենք, (010) 525535 info@reeval.am

Նախազգուշացում

  • Վարկառուն/Համավարկառուն կարող են զրկվել բնակարանի նկատմամբ իրենց իրավունքներից, եթե չկատարեն կամ ոչ պատշաճ կատարեն կրեդիտավորման պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները.
  • Կազմակերպությունը իրավասու է վերանայել տարեկան անվանական տոկոսադրույքը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:
  • Վարկերը չվերաֆինանսավորվելու կամ ֆինասավորումը դադարեցվելու դեպքում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը ենթակա է փոփոխման առավելագույնը` Կազմակերպությունում տվյալ պահին գործող ՀՀ դրամով Հիփոթեքային վարկի համար սահմանված առավելագույն տոկոսադրույք + 2% կետ
  • Գործող վարկերի ֆինասավորումը կարող է դադարեցվել, եթե վարկային պայմանագրի գործողության ընթացքում ի հայտ են եկել ներկայացված տեղեկատվությունների կեղծիքներ, Հիփոթեքային վարկը օգտագործվել է ոչ նպատակային և/կամ այն այլևս չի հանդիսանում Որակավորված հիփոթեքային վարկ, վարկառուի կողմից հիփոթեքային վարկի գծով իր պարտավորությունները պարբերաբար` երեք հերթական վճարում (90 օրից ավել) չկատարելու դեպքում:

Վարկային հաշիվների վերաբերյալ քաղվածքների և տեղեկանքների տրամադրում

Քաղվածքները տրամադրվում են առնվազն յուրաքանչյուր հերթական վճարումից (մարումից) 20 աշխատանքային օր  առաջ

անվճար

Վարկային հաշվի քաղվածքների կրկնօրինակների տրամադրում՝ ըստ  վաղեմության (ներառյալ ԱԱՀ)

Մինչև 12 ամիս ներառյալ

0 ՀՀ դրամ

 12-ից 36 ամիս ներառյալ

3 000 ՀՀ դրամ

36-ից 60 ամիս ներառյալ

5 000 ՀՀ դրամ

Վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն

Հայերեն լեզվով

3 000 ՀՀ դրամ

Ռուսերեն կամ անգլերեն լեզվով

5 000 ՀՀ դրամ

Նախատեսված վճարները չեն կիրառվում, եթե ՀՀ Օրենսդրությամբ նախատեսված է դրանց ստացման անվճար իրավունք

Հաճախորդի պահանջով տարեկան առնվազն չորս անգամ հաճախորդին տրամադրվում է վերջինիս նշած ժամանակահատվածի համար անվճար քաղվածք

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր

  • Դիմում-հայտ
  • Վարկառուի/համավարկառուի և ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթուղթ, Սոցիալական քարտ կամ բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից (բնօրինակ):
  • Վարկառուի/ամուսնու և երեխանների ծննդյան վկայական:
  • Վարկառուի/համավարկառուի և ընտանիքի անդամների ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայական:
  • ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի կողմից տրված տեղեկանք վարկառուի բնակության վայրի անշարժ գույքի բնակելի մակերեսում հաշվառված անձանց վերաբերյալ /3-րդ ձև/ (բնօրինակ):
  • Տեղեկանք ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի կողմից վարկառուին և նրա ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող անշարժ   գույքերի վերաբերյալ:

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր

Եթե հաճախորդն աշխատում է..

  • Եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է վարկառուի/համավարկառուի զբաղեցրած պաշտոնը և ամսական եկամտի չափը, (բնօրինակ):
  • Վարկառուի/ամուսնու և համավարկառուի վերջին մեկ տարվա անհատական հաշվի քաղվածք հաստատված հարկային մարմինների կողմից, (բնօրինակ):
  • Վերջին 12 ամիսների վերաբերյալ աշխատավարձի քարտային հաշվի քաղվածք(անհրաժեշտության դեպքում)
  • Երկրորդային եկամուտ (առկայության դեպքում) հիմնավորող փաստաթղթեր:քնազբաղված է, ապա
  • Գրանցման վկայական կամ քաղվածք պետ. ռեգիստրից, Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) և կանոնադրություն (առկայության դեպքում)
  • Կազմակերպության տնօրենի և բաժնետերերի անձը հաստատող փաստաթղթեր(բնօրինակ):
  • Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում),
  • Տեղեկանք ՊԵԿ-ից պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ,
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ` հաստատված հարկային մարմինների կողմից կամ էլեկտրոնային տարբերակը,
  • Վերջին 12 ամիսների ծախսերի գրառումները (առկայության դեպքում),
  • Բանկային հաշիվների շարժը (առկայության դեպքում),
  • Գործունեության հետ կապված այլ փաստաթղթերի(անհրաժեշտության դեպքում)

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • (բնօրինակ):
  • Կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության վկայական,*
  • տեղեկանք Կադաստրի պետական կոմիտեից առ այն, որ անշարժ գույքը գրավադրված կամ այլ տիպի արգելանքի տակ չէ (Միասնական տեղեկանք),*
  • Սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (հիմքեր)(ըստ անհրաժեշտության),*
  • Վաճառող/ներ/ի (ամուսնու՝ առկայության դեպքում) անձնագրի և սոցիալական ապահովության քարտի, ամուսնության վկայական, ամուսնու մահվան դեպքում` մահվան վկայական, ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության վկայական, *
  • Անչափահաս սեփականատիրոջ ծննդյան վկայական կամ անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում)*
  • Անչափահաս սեփականատիրոջ օրինական ներկայացուցիչների (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) անձը հաստատող փաստաթուղթ և որոշում,*
  • Գրավի գնահատման եզրակացություն,*
  • Ձեռքբերվող գույքի և վարկառուի/համավարկառուի ապահովագրական վկայագրեր:
  • Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է Կազմակերպությունը:

Վաճառողը/կառուցապատողը իրավաբանական անձ լինելու դեպքում պահանջվում է

  • Պետ. ռեգիստրի գրանցման վկայական/տեղեկանք (1 ամիս վաղեմությամբ) և կանոնադրություն
  •  իրավասու մարմնի որոշում գործարքի վերաբերյալ: Ընդ որում, եթե ՍՊԸ-ն ունի մեկ մասնակից, որը նաև գործադիր մարմնի ղեկավար է, կամ երբ գործարք կնքելու լիազորությունը կանոնադրությամբ վերապահված է Հաճախորդի գործադիր մարմնի ղեկավարին, ապա որոշում չի պահանջվում,
  • տնօրենի անձը հաստատող փաստաթուղթ
  • Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է Կազմակերպությունը:

 

*Նույն փաստաթղթերը պետք է ներկայացվեն լրացուցիչ գրավի պարագայում

Բոլոր փաստաթղթերի վաղեմության ժամկետը 30 օրացուցային օր է։

Վարկային մասնագետի պահանջով կարող է պահանջվել այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Վերաֆինանսավորող կազմակերպության մասին մանրամասն ինֆորացիայի համար՝ http://www.hfy.am/

Важно знать

Процентная ставка по кредиту рассчитывается на основе номинальной процентной ставки, а годовая процентная ставка показывает, во сколько вам обойдется кредит, если вы будете вовремя платить проценты по другим платежам. Вы можете увидеть процедуру расчета фактической годовой процентной ставки далее.

 

Годовая процентная ставка рассчитывается по следующей формуле:

  • i - годовая фактическая процентная ставка (APR)
  • A - сумма кредита (первоначальная сумма кредита, предоставленного кредитором потребителю)
  • n - количество платежей по погашению кредита
  • N - номер последнего платежа в счет погашения кредита
  • Kn - cумма n-го платежа на погашение кредита
  • Dn - период со дня выдачи кредита до дня уплаты n-го платежа по кредиту, выраженный в количестве дней

Более подробно можете ознакомиться по этой ссылке:  8/01

До заключения кредитного договора организация выдает Индивидуальный листок в соответствии с Положением 8/05, утвержденным Советом Центрального банка Республики Армения «Порядок общения банка и ​​вкладчика, кредитора и потребителя, сроки, условия и минимальные требования».

Внимание!
  • ЕСЛИ ВАШИ ПРОЦЕНТЫ И ПОГАШЕНИЕ ПО КРЕДИТУ НЕ ВЫПЛАЧЕНЫ ВОВРЕМЯ, ИНФОРМАЦИЯ О ВАС БУДЕТ ЗАРЕГИСТРИРОВАНА В КРЕДИТНОМ РЕГИСТРЕ.
  • ВАШЕ ИМУЩЕСТВО МОЖЕТ БЫТЬ КОНФИСКОВАНО В СООТВЕТСТВИИ С ЗАКОНОМ, ЕСЛИ ВЫ НЕ ПОГАСИТЕ ВАШИ ПЛАТЕЖИ ПО ПРОЦЕНТАМ И СУММЕ КРЕДИТА ВОВРЕМЯ. 
Обновлено 2024-04-28 12:23:48
Финансовый помощник www.abcfinance.am