Խորհրդի նախագահ
Գևորգ Սերգեյի Նալբանդյան
Ծնվել է 04.06.1972 թվականին Երևան քաղաքում:
1990-ական թվականների սկզբին տեղափոխվել է Շվեդիայի Թագավորություն և սկսել է զբաղվել ծխախոտային տարբեր ապրանքատեսակների արտադրությամբ: Նշված ոլորտում հասնելով հաջողությունների՝ ստեղծել և մինչ օրս ղեկավարում է մի շարք ընկերություններ, այդ թվում նաև «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ միակ բաժնետեր Օդենսսնուս ԷՅ ԲԻ Ընկերությունը:
2018 թվականից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ:
Խորհրդի անդամ
Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան
Ծնվել է 28.08.1953 թվականին Երևան քաղաքում:
1970-1976 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: 1988 թվականից աշխատում է Աստղիկ ԲԿ-ում՝ որպես Գլխավոր տնօրենի տեղակալ վիրաբուժության գծով:
2018 թվականից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ:
Խորհրդի անդամ
Գևորգ Իսմայիլի Սարոյան
Ծնվել է 27.02.1977 թվականին Երևան քաղաքում:
1993-2014 թվականների ընթացքում սովորել է ՀՀ Մշակույթի Քոլեջում, ՀՀ Ֆինանսաբանկային Քոլեջ Հիմնադրամում, Հայաստանի Ագրարային Համալսարանում և Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում:
Ֆինանսական համակարգում գործունեությունը սկսել է 2004 թվականից` աշխատելով Հայբիզնեսբանկում որպես վարկային մասնագետ: 2009-2012 թվականներին աշխատել է ԷՅ-ՋԻ-Ի Մոթորս ՍՊԸ-ում՝ որպես Գլխավոր տնօրեն: 2013-2015 թվականներին աշխատել է Ռենշին ՍՊԸ-ում՝ որպես Մարքետինգի գծով ավագ մասնագետ:
2018 թվականից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ:
Վերստուգող
Վահան Վլադիմիրի Խաչատրյան
Ծնվել է 27.03.1974 թվականին Երևան քաղաքում:
1991-1997 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ապրանքագիտություն և շուկայավարություն ֆակուլտետում: Ֆինանսական համակարգում գործունեությունը սկսել է 1997 թվականից Կրեդիտ Երևան բանկում: 2001-2017 թվականների ընթացքում աշխատել է Անելիք բանկ, Հայբիզնեսբանկ և Արցախբանկ ՓԲԸ-ներում` զբաղեցնելով Ներքին աուդիտի ստորաբաժանումների ղեկավարի պաշտոնը: 2017 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Արցախբանկ ՓԲԸ-ում հանդիսացել է Խորհրդի անդամ:
2018 թվականից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ վերստուգող:
Վարչության նախագահ
Առաքել Վաչագանի Գաբրիելյան
Ծնվել է 09.01.1976 թ. Թալինի շրջանի գ. Ներքին Սասնաշենում:
1993-1998 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետում:
Ֆինանսական կառույցներում գործունեությունը սկսել է 2002 թվականից: 2002-2007 թվականներին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես հաշվապահ-վերլուծաբան: Այնուհետև 2007-2012 թվականներին աշխատել է Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ում` զբաղեցնելով Ռիսկերի կառավարման բաժնի պետի, վարչության պետի և դեպարտամենտի տնօրեն-վարչության անդամի պաշտոններ: 2015-2017 թվականներին զբաղեցրել է Արցախբանկ ՓԲԸ Ռիսկերի կառավարման վարչության պետի պաշտոնը:
2018 թվականի մայիս ամսից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ վարչության նախագահ:
Վարչության նախագահի տեղակալ
Վարդան Վահանի Ենոքյան
Ծնվել է 01.09.1983 թվականին Երևան քաղաքում:
2000-2005 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում և ստացել տնտեսագետի որակավորում: Ֆինանսական համակարգում գործունեությունը սկսել է 2007 թվականից: 2007-2012 թվականներին աշխատել է Արցախբանկ ՓԲԸ Սայաթ-Նովա մասնաճյուղում որպես փորձնակ, մասնագետ, այնուհետև առաջատար մասնագետ: 2012-2015 թվականներին աշխատել է Արդշինբանկ ՓԲԸ գլխամասային գրասենյակում որպես Վարկային ռիսկերի վարչության սպառողական և հիփոթեքային բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետ, այնուհետև Վարկային ռիսկերի ՓՄՁ բաժնի պետ: 2016-2018 թվականներին աշխատել է Արեգակ ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես Մասիս մասնաճյուղի կառավարիչ:
2018 թվականի մայիս ամսից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ:
Վարչության նախագահի տեղակալ
Սուրեն Կամոյի Մանուչարյան
Ծնվել է 23.06.1985 թվականին Երևան քաղաքում:
2002-2010 թվականներին սովորել է Երևանի Գլաձոր համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել մագիստրոսի աստիճան: Ֆինանսական համակարգում գործունեությունը սկսել է 2008 թվականից: 2008-2015 թվականներին աշխատել է Արցախբանկ ՓԲԸ-ում որպես Իրավաբանական վարչության մասնագետ, առաջատար մասնագետ, այնուհետև գլխավոր մասնագետ: 2015-2017 թվականներին զբաղեցրել է նույն Բանկի Իրավաբանական վարչության Դատաիրավական ծառայությունների բաժնի պետի, իսկ 2017թ-ին` Իրավաբանական ծառայության վերահսկողի պաշտոնները: 2018 թվականից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը աշխատել է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես Գլխավոր իրավախորհրդատու - Իրավաբանական բաժնի պետ, վարչության անդամ:
2014 թվականից հանդիսանում է փաստաբան` ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2019 թվականի սեպտեմբեր ամսից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ:
Գլխավոր հաշվապահ, վարչության անդամ
Հասմիկ Իգիթի Մամյան
Ծնվել է 03.01.1969 թվականին Երևան քաղաքում:
1985-1990 թվականներին սովորել է ԵրՊԻ Ճարտարապետաշինարարական ֆակուլտետում` ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:
Ֆինանսական կառույցներում գործունեությունը սկսել է 1990 թվականից Արդշինբանկ ԲԲԸ գործառնական վարչությունում՝ որպես դրամաշրջանառության բաժնի տնտեսագետ: Մինչև 2003 թվականը աշխատել է նույն բանկի հաճախորդների սպասարկման վարչության հաշվագործառնական բաժնում որպես մասնագետ, ավագ մասնագետ, առաջատար մասնագետ: Այնուհետև 2003-2005 թվականներին աշխատել է Արդշինինվեստբանկ ՓԲԸ որպես գլխավոր հաշվապահի տեղակալ: 2006 թվականին աշխատանքի է անցել Առէկսիմբանկ ՓԲԸ՝ զբաղեցնելով հաշվետվությունների բաժնի գլխավոր մասնագետի, այնուհետև նույն բաժնի պետի պաշտոնները: 2010-2016 թվականներին զբաղեցրել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալի, գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնները: 2017 թվականին աշխատել է Արդշինբանկ ՓԲԸ որպես Գլխավոր հաշվապահի տեղակալ-հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության պետ, այնուհետև Գլխավոր հաշվապահի տեղակալ-հարկային հաշվառման և պլանավորման բաժնի պետ:
2018 թվականի մայիս ամսից հանդիսանում է «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր հաշվապահ, վարչության անդամ: