ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավտոմեքենայի գրավադրմամբ

Վարկի պահանջները

Անձը հաստատող փաստաթուղթ Անձը հաստատող փաստաթուղթ
Հանրային ծառայությունների համարանիշ Հանրային ծառայությունների համարանիշ
Ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն Ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն
Տարիքային համապատասխանություն Տարիքային համապատասխանություն

Հաշվիչներ

Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Հավասարաչափ մարումներով
s

Արդյունք

Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
s

Արդյունք

Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Պայմաններ

Ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկ

 

Առանց եկամտի հավաստման

Եկամտի հավաստմամբ

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը

21%

20%

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

25.23%-30.58%

23.87%-29.24%

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ` www.cba.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

Միանվագ վճարներ

Հայտի ուսումնասիրության վճար - 10 000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միջնորդավճար - պայմանագրային գումարի  3% չափով, բայց ոչ պակաս 

70 000 ՀՀ դրամ

Վարկի վաղաժամկետ մարման  իրավունք

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել պարտավորությունները, որի գծով տույժեր չի գանձվում

Պարտավորությունների չկատարման բացասական հետևանքները

Ժամկետանց վարկի  և տոկոսագումարի   գծով տույժեր՝ 0.13%  օրական

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉՄԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՆԱՑԱԾ ՄԱՍԻ ՄԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Վարկի տրամադրման վայր

Կազմակերպության գլխամաս կամ մասնաճյուղ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

60 ամիս

Վարկի գումար

1 000 000 մինչև  4 000 000 (ներառյալ) ՀՀ դրամ*

1 000 000 մինչև 7 000 000 (ներառյալ) ՀՀ դրամ*

Վարկառու

21 տարին լրացած ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չի  գերազանցում 70 տարեկանը

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Գրավի տեսակ

  • Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 15 տարի
  • Ռուսական արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 5 տարի

Վարկառուին կամ երրորդ անձին պատկանող ավտոմեքենա

Կազմակերպության հայեցողությամբ կարող է պահանջվել ապահովման լրացուցիչ այլ միջոցներ

Վարկ/Գրավ առավելագույն արժեք

Ավտոմեքենայի լիկվիդային արժեքի  մինչև 50%-ը**

Ավտոմեքենայի լիկվիդային արժեքի  մինչև 70%-ը**

Ավտոմեքենայի լիկվիդային արժեքի  մինչև 70%-ը, նվազագույնը կազմակերպության կողմից ընդունելի մեկ անձի երաշխավորության դեպքում

Ավտոմեքենայի լիկվիդային արժեքի  մինչև 90%-ը, նվազագույնը կազմակերպության կողմից ընդունելի երկու անձի երաշխավորության դեպքում

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման կազմակերպության հետ համագործակցող անկախ գնահատողների կողմից

Գրավադրվող գույքի ապահովագրություն

** Նշված պայմանների դեպքում  վարկի մնացորդի չափով՝ մինչև վարկի ավարտը կամ կազմակերպության կողմից ընդունելի մեկ կամ երկու անձի երաշխավորություն

Վարկի մայր գումարի և տոկոսների մարումներ

Ամսական հավասարաչափ մասերով (անուիտետային)

Վարկի վերաբերյալ որոշման կայացման  և հաճախորդին հայտնելու ժամկետ

Առավելագույնը 1 աշխատանքային օր՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո

Վարկի տրամադրման ժամկետ

Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն ժամկետի պահպանումը հնարավոր է, եթե երրորդ անձանց կողմից ծառայությունները տրամադրվում են ՀՀ օրենքով սահմանված ժամկետում:

Վարկի տրամադրման և մերժման գործոններ

  • Վարկի տրամադրման պահին վարկառուի  ժամկետանց վարկային պարտավորության բացակայություն
  • Վարկառուի և/կամ ընտանիքի անդամների բավարար եկամուտ
  • Ընդունելի գրավ
  • Վարկի տրամադրման պահին վարկառուի  ժամկետանց վարկային պարտավորության առկայություն
  • Վարկառուի և/կամ ընտանիքի անդամների անբավարար եկամուտ
  • Անընդունելի գրավ

Վարկառուի կողմից իրականացվող այլ պարտադիր վճարներ

  • ՀՀ ՃՈ կողմից գրավի գրանցման համար սահմանված վճար -       2 000 ՀՀ դրամ
  • Ավտոմեքենայի նախնական և հիմնական գնահատման վճար՝ համաձայն անկախ գնահատողի կողմից սահմանված սակագների - 7 000 ՀՀ դրամ
  • Ապահովագրություն - 2.5%՝ յուրաքանչյուր տարվա համար վարկի մնացորդից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Համագործակցող անկախ  գնահատող կազմակերպություններ

«Օլիվեր Գրուպ»  ՍՊԸ, Ք․Երևան, Թումանյան 8, 215-216 սեն, 010-54-27-40, 091-54-27-50

www.olivergroup.am

«Ափթայմ» ՍՊԸ, ք․Երևան, Եկմալյան 6, «Բիզնես Պալե» 3-րդ հարկ, 060-53-53-71, 098-53-53-14

www.uptimellc.org

 «ԲԻ Էս Թի» ՍՊԸ , ք,Երևան, Սայաթ-Նովա 40,82/31, 011-56-45-13, 099-56-45-13

www.llcbst.am

«Ալտա Վիպ» ՍՊԸ, ք․Երևան, Պարոնյան 16, 010-53-07-09, 077-18-05-04

info@altavip.am

«Ռիվալ Քոնսալթինգ» ՍՊԸ, ք․Երևան, Վարդանանց փող․, փակուղի, 8 շենք , 010-52-55-35

info@reeval.am

Համագործակցող ապահովագրական ընկերություններ

     «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ , ք. Երևան, Վ. Սարգսյան 10, տարածք 110, 010-54-34-91, 060-50-00-60,www.nairi-insurance.am/

    «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային Պողոտա 1, 012-88-88-88, www.rgs.am

     «ՌԵՍՈ» ԱՓԲԸ,  ք. Երևան, 0014, Կոմիտասի պող. 62 շ., 93-93/1, 060 27 57 57,info@reso.am

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ,  ք. Երևան, Արամի 3 և 5, (60) 54-00-00, (10) 58-00-00, www.silinsurance.am

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ,ք,Երևան, Հանրապետության 51,53, տարածք՝ 47,48,50, (10) 59 21 21 , www.ingoarmenia.am

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 10, (11) 560404, info@armeniainsurance.am

Վարկային հաշիվների վերաբերյալ քաղվածքների և տեղեկանքների տրամադրում

(Քաղվածքները տրամադրվում են առնվազն ամիսը մեկ անգամ)

Վարկային հաշվի քաղվածքների կրկնօրինակների տրամադրում՝ ըստ  վաղեմության (ներառյալ ԱԱՀ)

 

Մինչև 12 ամիս ներառյալ

0 ՀՀ դրամ

 12-ից 36 ամիս ներառյալ

3 000 ՀՀ դրամ

36-ից 60 ամիս ներառյալ

5 000 ՀՀ դրամ

Վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն

 

Հայերեն լեզվով

3 000 ՀՀ դրամ

Ռուսերեն կամ անգլերեն լեզվով

5 000 ՀՀ դրամ

Նախատեսված վճարները չեն կիրառվում, եթե ՀՀ Օրենսդրությամբ նախատեսված է դրանց ստացման անվճար իրավունք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Փաստաթղթի անվանում

Հաճախորդից պահանջվող

Դիմում-հայտ

Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ)

Սոցիալական քարտ կամ բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից (բնօրինակ)

Աշխատանքի վայրից տեղեկանք` կազմակերպության պաշտոնական բլանկի վրա տպված, որտեղ նշված է զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը, տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժը կամ բանկային հաշվի   քաղվածք

Ընտանիքի անդամների անձնագրեր և սոց. քարտեր (բնօրինակ)

անհրաժեշտության դեպքում

Առկայության դեպքում ամուսնության վկայական (բնօրինակ)

Ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ տեղեկանք

անհրաժեշտության դեպքում

Երկրորդական եկամտի ապացույցներ (անհրաժեշտության դեպքում)

անհրաժեշտության դեպքում

Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի վկայականը

Տրանսպորտային միջոցի ժամանակավոր և հիմնական գրանցման վկայագրերը

Այլ փաստաթղթեր`ըստ անհրաժեշտության

*Պայմաններով սահմանված վարկի գումարի առավելագույն շեմերը գերազանցող վարկերի տրամադրման դեպքում Վարկավորման պայմանները սահմանվում են համաձայն վարկային պայմանագրի

 

Կարևոր է իմանալ

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք տեսնել ստորև:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

  • i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR)
  • A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը)
  • n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը
  • N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
  • Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
  • Dn - կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով

Առավել մանրամասն ծանոթացեք այս հղումով`  8/01

Կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

 

    Հարգելի հաճախորդ,

    Կազմակերպությունը պարտավորվում է յուրաքանչյուր անգամ Ձեր վերաբերյալ վարկային հարցում կատարելիս, եթե այդ հարցումը ազդելու է վարկային սքոր գնահատականի վրա (Ֆայկո, Աքռա կամ սեփական սքոր), Ձեզ հայտնել այդ մասին հարցումը կատարելուց հետո առավելագույնը  2 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով հարցման ամսաթիվը, նպատակը և տեսակը (վարկային պատմություն թե սքոր), ինչպես նաև` տեղեկատվություն կամ հղում  նշված վարկային պատմության/վարկային սքորի վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող ինտերնետային կայքի համապատասխան էջին,  մասնավորապես.

   Տեղեկատվություն սքոր գնահատականի վրա վարկային հարցման ազդեցության վերաբերյալ՝ որտեղ հստակ նշված կլինի սքորի տեսակը և գործողության ազդեցության ուղղությունը:

    Ընդ որում,  Կազմակերպությունը նշված տեղեկատվությունը Ձեզ հայտնում է անվճար՝ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով: Էլեկտրոնային հաղորդագրության միջոցով այդ տեղեկատվությունն ուղարկելու անհնարինության դեպքում Կազմակերպությունը կտեղեկացնի Ձեզ այլ հասանելի կապի եղանակներով։

Վարկային պատմության վերաբերյալ

  Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը:
Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
  • դրանց քանակից և գումարից,
  • յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
  • ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • վարկից/լիզինգից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

  Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ` անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

      Վարկային սքոր գնահատականի էությունը և տեսակները

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու:
Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:

Վարկային պատմության և սքոր գնահատականի կարևորությունը

 

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր են, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

 Ձևավորված «Վատ վարկային պատմությունը» կարող է հանդիսանալ ֆինանսավորման տրամադրման մերժման պատճառ:


   Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

 

   Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մարելով գործող վարկերը՝ մասամբ կամ ամբողջությամբ,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովելով այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

    Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

 

Սխալ կամ թերի տվյաների շտկում


   Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել

  1. «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին,
  2. Վարկային բյուրո,
  3. կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին:

 Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:

Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

 

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

    Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

 

Նորման Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից

  • երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • հաղորդակցումն իրականացվում է երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ երաշխավորը ծանուցվում է  պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվում առկա պարտավորության վերաբերյալ,
  • վարկի մարման ուշացման դեպքում՝ ժամկետանցումից հետո 1 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացվում է երաշխավորը:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • ցանկացած ժամանակ Կազմակերպությունից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև` պահանջել վարկառուի փոխարեն կրած այլ վնասների փոխհատուցում:

 

Ուշադրություն:
  • ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈւՄԱՐԻ ՄԱՐՈւՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈւՄ:
  • ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: 
Թարմացվել է՝ 2024-04-28 12:22:57
Ֆինանսական օգնական www.abcfinance.am