Անշարժ գույքի գրավադրմամբ

Վարկի պահանջները

Անձը հաստատող փաստաթուղթ Անձը հաստատող փաստաթուղթ
Հանրային ծառայությունների համարանիշ Հանրային ծառայությունների համարանիշ
Ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն Ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն
Տարիքային համապատասխանություն Տարիքային համապատասխանություն

Հաշվիչներ

Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Հավասարաչափ մարումներով
s

Արդյունք

Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
s

Արդյունք

Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Պայմաններ

Վարկի նպատակ

Անշարժ գույքի գրավադրմամբ  սպառողական վարկ`անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով

Վարկատեսակ

Առանց եկամտի հավաստման

Եկամտի հավաստմամբ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք (հաստատուն)

17%

18%

18.5%

16%

17%

17.5%

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

18.66%-20.33%

19.77%-21.08%

20.30%-21.23%

17.35%-19.14%

18.48%-19.85%

19.04%-20.02%

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ` www.cba.am

Միանվագ վճարներ

Հայտի ուսումնասիրության վճար - 10 000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միջնորդավճար - 0 ՀՀ դրամ

Վարկի վաղաժամկետ մարման  իրավունք

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել պարտավորությունները, որի գծով տույժեր չի գանձվում` համաձայն Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի

Պարտավորությունների չկատարման բացասական հետևանքները

Ժամկետանց վարկի և տոկոսագումարի գծով տույժ՝ 0.13% օրական

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵՎ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԶՐԿՎԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉՄԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՆԱՑԱԾ ՄԱՍԻ ՄԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Վարկի տրամադրման վայր

Կազմակերպության բոլոր մասնաճյուղեր և գլխամասային գրասենյակ

Վարկի ժամկետ

60-ամիս

84-ամիս

144-ամիս

60-ամիս

84-ամիս

144-ամիս

Վարկի նվազագույն և առավելագույն գումար

1 000 000 մինչև  7 000 000 (ներառյալ) ՀՀ դրամ*

1 000 000 մինչև 15 000 000 (ներառյալ) ՀՀ դրամ*

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

Գույքի լիկվիդային արժեքի մինչև 60%-ի չափով

Գույքի լիկվիդային արժեքի մինչև 80%-ի չափով

Վարկառու

21 տարին լրացած ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չի  գերազանցում 70 տարեկանը

Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

  • Դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսական համակարգի նկատմամբ ժամկետանց վարկային պարտավորությունների, ինչպես նաև՝ «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող վարկերի բացակայություն,
  • Դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսական համակարգի նկատմամբ ժամկետանց երաշխավորության/երի, ինչպես նաև՝ «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող երաշխավորություն/ների  բացակայություն:

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ

Վարկի տրամադրման ձև

Միանվագ կամ փուլային

Վարկային պայմանագրով նախատեսված դրամական պարտավորությունները լրիվ կատարելու

համար վճարված գումարի անբավարարության դեպքում Վարկառուի պարտավորությունները մարվում են

հետևյալ հերթականությամբ

  • Պայմանագրի շրջանակներում ձևավորված Կազմակերպության նկատմամբ Վարկառուի դեբիտորական պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը,
  • Պայմանագրի շրջանակներում ձևավորված Կազմակերպության նկատմամբ Վարկառուի դեբիտորական պարտավորությունները,
  • Վարկավորման պայմաններով նախատեսված միջնորդավճարները, սպասարկման վճարներ, Պայմանագրով նախատեսված վճարման ենթակա այլ վճարներ,
  • Ժամկետանց տոկոսի վրա հաշվարկված (կուտակված) տուժանքի գումարը,
  • Ժամկետանց Վարկի վրա հաշվարկված (կուտակված) տոկոսագումարը,
  • Հաշվարկված (կուտակված), սակայն չվճարված ժամկետանց տոկոսագումարը,
  • Ժամկետանց Վարկի գումարը,
  • Վարկի օգտագործման համար հաշվարկված (կուտակված) ժամկետային տոկոսագումարը, Վարկի գումարը:

 

 

Դրամական պարտավորությունների կատարման հերթականությունը կարող է փոխվել Կազմակերպության հայեցողությամբ՝ առանց Վարկառուին տեղեկացնելու: Վարկառուն պարտավորվում է սույն կետով սահմանվածի կապակցությամբ որևէ պահանջ և(կամ) առարկություն Կազմակերպությանը չներկայացնել:

Գրավի առարկա

Կազմակերպության կողմից ընդունելի վարկառուին կամ երրորդ անձին պատկանող անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, այգետնակ, հողամաս, հասարակական տարածք՝ բացառությամբ արտադրական տարածքների), որը գտնվում Է ՀՀ-ում:

 

Կազմակերպության հայեցողությամբ կարող են պահանջվել ապահովման լրացուցիչ այլ միջոցներ

Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման կազմակերպության հետ համագործակցող անկախ գնահատողների կողմից

Վարկի մայր գումարի և տոկոսների մարումներ

Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային եղանակով

Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակաշրջան

մինչև 6 ամիս

Վարկի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ

Առավելագույնը 5 աշխատանքային օր՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո

 

Վարկի որոշման վերաբերյալ հաճախորդին հայտնելու ժամկետ և կարգ

1 աշխատանքային օր՝ հաճախորդի նախընտրած եղանակով

Վարկի տրամադրման ժամկետ

Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն ժամկետի պահպանումը հնարավոր է, եթե երրորդ անձանց կողմից ծառայությունները տրամադրվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված  ժամկետում:

Վարկի տրամադրման և մերժման գործոններ

Տրամադրման գործոններ

  • Վարկի տրամադրման պահին վարկառուի  ժամկետանց պարտավորության բացակայություն,
  • Ընդունելի գրավ
  • Վարկի տրամադրման պահին վարկառուի ժամկետանց  պարտավորության բացակայություն,
  • Վարկառուի և/կամ ընտանիքի անդամների բավարար եկամուտ,
  • Ընդունելի գրավ

Մերժման գործոններ

  • Վարկառուի անբավարար վարկային պատմություն,
  • Անընդունելի գրավ
  • Եթե վարկը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման օրենսդրության պահանջներին
  • Վարկառուի անբավարար վարկային պատմություն,
  • Վարկառուի և/կամ ընտանիքի անդամների անբավարար եկամուտ,
  • Անընդունելի գրավ,
  • Եթե վարկը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման օրենսդրության պահանջներին

Երաշխավորներին ներկայացվող պահանջներ (կազմակերպության պահանջով երաշխավորի առկայության դեպքում)

  • Երաշխավորողն ունի հասարակական բարձր դիրք և/կամ ունի բարի գործարար համբավ, և/կամ
  • Երաշխավորողը որևէ կազմակերպությունում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, և/կամ
  • Երաշխավորողը հանդիսանում է շարժական և անշարժ գույքի սեփականատեր և/կամ
  • Երաշխավորողն ունի կայուն եկամուտ, դրամական հոսքեր և այլն
  • Դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսական համակարգի նկատմամբ ժամկետանց վարկային պարտավորությունների, ինչպես նաև՝ «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող վարկերի բացակայություն,
  • Դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսական համակարգի նկատմամբ ժամկետանց երաշխավորության/երի, ինչպես նաև՝ «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող երաշխավորություն/ների  բացակայություն:

Վարկառուի կողմից իրականացվող այլ պարտադիր վճարներ

ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրման և գրավի գրանցման համար սահմանված վճարներ`

  • Սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք – 10 000 ՀՀ դրամ՝  (փաստացի տոկոսադրույքի հաշվարկում չի ներառվում),
  • Գույքի նկատմամբ գրավի  իրավունքի պետական  գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում (փաստացի տոկոսադրույքի հաշվարկում չի ներառվում) - 26 000 ՀՀ դրամ,

Նոտարական վճարներ՝

  • Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար՝ մինչև
    18 000 ՀՀ դրամ (փաստացի տոկոսադրույքի հաշվարկում չի ներառվում),

Անշարժ գույքի նախնական և հիմնական գնահատման վճար՝ համաձայն անկախ գնահատողի կողմից սահմանված սակագների՝

  • Բնակարան և բնակելի տուն – 13 000 - 25 000 ՀՀ դրամ:

Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

60-ամիս

84-ամիս

144-ամիս

60-ամիս

84-ամիս

144-ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույք

17%

18%

18.5%

16%

17%

17.5%

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

18.66%-20.33%

19.77%-21.08%

20.30%-21.23%

17.35%-19.14%

18.48%-19.85%

19.04%-20.02%

Միանվագ վճարներ

Հայտի ուսումնասիրության վճար - 10 000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման համար - 0 ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար

Հաճախորդի գործող վարկերի մնացորդային գումար + լրացուցիչ գումար, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել վարկատեսակով սահմանված վարկ/գրավ հարաբերակցությունը

Այլ պահանջներ

  • Այլ վարկային կազմակերպություններում և/կամ բանկերում անշարժ գույքի գրավով գործող նվազագույնը 6 ամիս սպասարկված պարտավորության տեղափոխում՝ գումարի ավելացման հնարավորությամբ,
  • Վերաֆինանսավորումը հնարավոր է իրականացնել վարկառուի հետ փոխկապակցված անձանց անունով: Սույն պայմաններով փոխկապակցված անձ է համարվում վարկառուի հայրը, մայրը, երեխան, ամուսինը, քույրը, եղբայրը,
  • Լրացուցիչ վարկային միջոցների հաշվին կարող են մարվել վարկառուի, ինչպես նաև վարկառուի հետ փոխկապակցված անձանց այլ վարկային կազմակերպություններում և/կամ բանկերում այլ սպառողական վարկերը,
  • Վարկի դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում Հաճախորդի վարկերի ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 60 օրը, իսկ տեղափոխվող անշարժ գույքի գրավով վարկերի գծով՝ հանրագումարային 30 օրը, իսկ տեղափոխվող այլ վարկերը  դիմելու պահին չպետք է լինեն ժամկետանց,
  • Դիմելու պահին նախորդող 3 ամիսների ընթացքում տեղափոխվող վարկերը պետք է դասակարգված լինեն «Ստանդարտ» դասով:

Վարկառուի կողմից իրականացվող այլ պարտադիր վճարներ

Անշարժ գույքի գնահատման, միասնական տեղեկանքի, Նոտարական և Գրավի իրավունքի գրանցման   ծախսերը կատարվում են Կազմակերպության կողմից, բացառությամբ  արագացված ընթացակարգով   գրավի իրավունքի գրանցման դեպքերի

Մնացած բոլոր պայմանները համաձայն  վարկավորման ընդհանուր պայմանների

Վարկային սահմանաչափի (վարկավորման գլխավոր պայմանագրի) կնքման պայմաններ

Առավելագույն տոկոս

Մինչև 24%

Առավելագույն ժամկետ

240 ամիս

Առավելագույն գումար

Գրավադրվող գույքի շուկայական արժեքի կրկնապատիկը

Վարկ/գրավ հարաբերակցություն

Սույն վարկային սահմանաչափի շրջանակներում տրամադրված վարկերը չեն կարող գերազանցել վարկատեսակով սահմանված  Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցությունը

Գրավի գնահատում

  • Գրավը ենթակա է գնահատման կազմակերպության հետ համագործակցող անկախ գնահատողների կողմից,
  • Գրավը ենթակա է վերագնահատման կազմակերպության հետ համագործակցող անկախ գնահատողների կողմից, եթե նախորդ գնահատումը իրականացվել է 6 ամիս առաջ կամ Կազմակերպության պահանջով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈւՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է» «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am

Համագործակցող անկախ գնահատող ընկերություններ

«Ափթայմ» ՍՊԸ, ք․Երևան, Եկմալյան 6, «Բիզնես Պալե» 3-րդ հարկ, (060) 535371, (098) 535314 www.uptimellc.org

 

«Գառդի» ՍՊԸ, ք․ Երևան, Մ․ Բաղրամյան 7, թիվ 4, (096) 520 590, (095) 520 590 gardiltd@gmail.com

 

«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ, ք․ Երևան, Թումանյան 8, 215-216 սեն, (010) 542740, (091) 542750 www.olivergroup.am

 

«Ալտա Վիպ» ՍՊԸ, ք․ Երևան, Պարոնյան 16, (010) 530709, (077) 180504 info@altavip.am

 

«Պրոգրես Ռիելթի » ՍՊԸ, ք․ Երևան, Որվանդ Քոչար փող, 17/2, (041) 320233 ,

progressrealtyllc@mail.ru

 

«Մար և Նար» ՍՊԸ , Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Խ.Աբովյան թղմ, 9փող, 1 փկղ, 19տուն, (044) 150282, (077) 150219marevnar@mail.ru

«Օֆման Մորգիջ Քոնսալթինգ» ՍՊԸ , ք․ Երևան, Կողբացի փող ,42-37, (010) 537179 www.llcbst.am

«Ս ՈՒ Ա Ր» ՍՊԸ, ք․Երևան, Բաշինջաղյան փող, 173շ, բն 32 (041) 401565, (094) 441565 info.suar. llc@gmail.com

Վարկային հաշիվների վերաբերյալ քաղվածքների և տեղեկանքների տրամադրում

Քաղվածքները տրամադրվում են առնվազն ամիսը մեկ անգամ

անվճար

Վարկային հաշվի քաղվածքների կրկնօրինակների տրամադրում՝ ըստ վաղեմության (ներառյալ ԱԱՀ)

Մինչև 12 ամիս ներառյալ

0 ՀՀ դրամ

12-ից 36 ամիս ներառյալ

3 000 ՀՀ դրամ

36-ից 60 ամիս ներառյալ

5 000 ՀՀ դրամ

Վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն

Հայերեն լեզվով

3 000 ՀՀ դրամ

Ռուսերեն կամ անգլերեն լեզվով

5 000 ՀՀ դրամ

Նախատեսված վճարները չեն կիրառվում, եթե ՀՀ Օրենսդրությամբ նախատեսված է դրանց ստացման անվճար իրավունք

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

 

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր

  • Դիմում-հայտ,
  • Վարկառուի/համավարկառու/ներ/ի /առկայության դեպքում/ և վարկառուի ընտանիքի անդամների /ըստ անհրաժեշտության/ անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից, ծննդյան վկայական (բնօրինակ),
  • Վարկառուի/համավարկառու/ներ/ի /առկայության դեպքում/ համաձայնությունը վարկային հարցում կատարելու վերաբերյալ,
  • Գրավադրվող գույքի սեփականության վկայական (բնօրինակ),
  • Գործող վարկերի վարկային և գրավի պայմանագրերի պատճեներ /ըստ անհրաժեշտության/:

 

 

 

 

 

 

 

 

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր

Եթե  Վարկառուն/համավարկառուն/ներ/ը /առկայության դեպքում/ վարձու աշխատող են.

  • Եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է վարկառուի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը տվյալ կազմակերպությունում և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ընդ որում, զուտ եկամտի դեպքում պետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի) (բնօրինակ),
  • Վերջին 6 ամիսների վերաբերյալ աշխատավարձի քարտային հաշվի քաղվածք (ըստ անհրաժեշտության),
  • Երկրորդային եկամուտ հիմնավորող փաստաթղթեր (առկայության դեպքում):

Եթե  Վարկառուն/համավարկառուն/ներ/ը /առկայության դեպքում/ ինքնազբաղված է.

  • Գրանցման վկայական կամ քաղվածք պետ. ռեգիստրից,
  • Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) և կանոնադրություն (առկայության դեպքում),
  • Կազմակերպության տնօրենի և բաժնետերերի անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակ),
  • Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում),
  • Տեղեկանք ՊԵԿ-ից պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ,
  • Վերջին 12 ամիսների Ֆինանսական և հարկային հաշվետվություններ` հաստատված հարկային մարմինների կողմից կամ էլեկտրոնային տարբերակը,
  • Վերջին 12 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվությունները/գրառումները (առկայության դեպքում),
  • Բանկային հաշիվների շարժը (առկայության դեպքում),
  • Գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում):

 

 

 

 

 

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր

 

 

 

 

 

 

  • Տեղեկանք Կադաստրի պետական կոմիտեից առ այն, որ անշարժ գույքը գրավադրված կամ այլ տիպի արգելանքի տակ չէ (Միասնական տեղեկանք),
  • Սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (հիմքեր) (ըստ անհրաժեշտության),
  • Գրավատու/ներ/ի (ամուսնու՝ առկայության դեպքում) անձնագրի և  Հանրային ծառայությունների համարանիշ կամ բացակայության դեպքում տեղեկանք համապատասխան մարմնից,  ամուսնության վկայական (բնօրինակ), իսկ ամուսնու մահվան դեպքում` մահվան վկայական և ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության վկայական (անհրաժեշտության դեպքում),
  • Անչափահաս գրավատուի ծննդյան վկայական կամ անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում),
  • Անչափահաս  գրավատուի  օրինական ներկայացուցիչների (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) անձը հաստատող փաստաթուղթ և Խնամակալության և Հոգաբարձության մարմնի որոշում,
  • Գրավի գնահատման եզրակացություն,
  • Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է Կազմակերպությունը:

Բոլոր փաստաթղթերի վաղեմության ժամկետը 30 օրացուցային օր է։

*Պայմաններով սահմանված վարկի գումարի առավելագույն շեմերը գերազանցող վարկերի տրամադրման դեպքում Վարկավորման պայմանները սահմանվում են համաձայն վարկային պայմանագրի:

Կարևոր է իմանալ

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք տեսնել ստորև:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

  • i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR)
  • A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը)
  • n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը
  • N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
  • Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
  • Dn - կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով

Առավել մանրամասն ծանոթացեք այս հղումով`  8/01

Կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

 

    Հարգելի հաճախորդ,

    Կազմակերպությունը պարտավորվում է յուրաքանչյուր անգամ Ձեր վերաբերյալ վարկային հարցում կատարելիս, եթե այդ հարցումը ազդելու է վարկային սքոր գնահատականի վրա (Ֆայկո, Աքռա կամ սեփական սքոր), Ձեզ հայտնել այդ մասին հարցումը կատարելուց հետո առավելագույնը  2 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով հարցման ամսաթիվը, նպատակը և տեսակը (վարկային պատմություն թե սքոր), ինչպես նաև` տեղեկատվություն կամ հղում  նշված վարկային պատմության/վարկային սքորի վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող ինտերնետային կայքի համապատասխան էջին,  մասնավորապես.

   Տեղեկատվություն սքոր գնահատականի վրա վարկային հարցման ազդեցության վերաբերյալ՝ որտեղ հստակ նշված կլինի սքորի տեսակը և գործողության ազդեցության ուղղությունը:

    Ընդ որում,  Կազմակերպությունը նշված տեղեկատվությունը Ձեզ հայտնում է անվճար՝ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով: Էլեկտրոնային հաղորդագրության միջոցով այդ տեղեկատվությունն ուղարկելու անհնարինության դեպքում Կազմակերպությունը կտեղեկացնի Ձեզ այլ հասանելի կապի եղանակներով։

Վարկային պատմության վերաբերյալ

  Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը:
Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
  • դրանց քանակից և գումարից,
  • յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
  • ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • վարկից/լիզինգից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

  Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ` անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

      Վարկային սքոր գնահատականի էությունը և տեսակները

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու:
Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:

Վարկային պատմության և սքոր գնահատականի կարևորությունը

 

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր են, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

 Ձևավորված «Վատ վարկային պատմությունը» կարող է հանդիսանալ ֆինանսավորման տրամադրման մերժման պատճառ:


   Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

 

   Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մարելով գործող վարկերը՝ մասամբ կամ ամբողջությամբ,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովելով այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

    Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

 

Սխալ կամ թերի տվյաների շտկում


   Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել

  1. «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին,
  2. Վարկային բյուրո,
  3. կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին:

 Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:

Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

 

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

    Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

 

Նորման Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից

  • երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • հաղորդակցումն իրականացվում է երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ երաշխավորը ծանուցվում է  պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվում առկա պարտավորության վերաբերյալ,
  • վարկի մարման ուշացման դեպքում՝ ժամկետանցումից հետո 1 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացվում է երաշխավորը:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • ցանկացած ժամանակ Կազմակերպությունից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև` պահանջել վարկառուի փոխարեն կրած այլ վնասների փոխհատուցում:

 

Ուշադրություն:
  • ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈւՄԱՐԻ ՄԱՐՈւՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈւՄ:
  • ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: 
Թարմացվել է՝ 2026-04-21 11:16:15
Ֆինանսական օգնական www.abcfinance.am